Լրահոս
Քաղաքական
19:30
12.04.25
300

Ճիպոտն Ալիևի ձեռն ա, երբ ուզում ա` խփում ա. ահուդողով է ապրում Խնածախը

 

Վերջին 30 օրում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 24 անգամ մեղադրել է հայկական կողմին հրադադարը խախտելու համար: Ընդ որում՝ բոլոր հաղորդագրություններում հայկական տեղանունների փոխարեն Ադրբեջանն օգտագործել է՝ հորինված ադրբեջաներեն տարբերակներ, օրինակ, Վարդենիսի փոխարեն գրել են՝ Բասարքեչար: Պաշտոնական Երևանը բացարձակապես չի արձագանքել տեղանունների այս այլափոխմանը: Ու չնայած Բաքվի 6 հաղորդագրություններում գրված է, թե ադրբեջանական կողմը դիմել է համարժեք գործողությունների՝ մեր պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել, թե ադրբեջանցիների կրակոցները անկանոն են՝ ոչ թիրախային:

Այս գիշեր էլ են ադրբեջանական այդ անկանոն կրակոցների ձայներից անհանգիստ քնել Սյունիքի Խնածախ գյուղում: