Լրահոս
Միջազգային
21:45
20.05.25
184

Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու հարցում․ Մաո Նին

Img default alt hy

Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու հարցում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։

«Չինաստանն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին: Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ համապատասխան կողմերի ցանկության համաձայն և միջազգային հանրության հետ միասին ճգնաժամը վերջնականապես կարգավորելու և կայուն խաղաղության հասնելու համար», - ասել է Մաո Նինը: