Լրահոս
Աշխարհ
12:29
29.12.22
65

Չինաստանում շղթայական ավտովթարում ներգրավված է եղել 200 մեքենա. կա զոհ

Img default alt hy

Չինաստանի Չժենչժոու քաղաքում մեկ մարդ է մահացել 200 մեքենաների ներգրավմամբ շղթայական ավտովթարի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին, քաղաքի կամուրջներից մեկի վրա՝ թանձր մառախուղի հետևանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

221229104000-02-vehicle-collision-zhengzhou-1228.jpg (236 KB)

Ավտովթարի են ենթարկվել մարդատար ավտոմեքենաներ, բեռնատարներ, ֆուրգոններ և այլ տեսակի մեքենաներ: Բազմաթիվ վարորդներ և ուղևորներ իրենց մեքենաներում ծուղակում են հայտնվել: Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունների աշխատակիցներ և հրշեջներ:

Մեքենաների կուտակումը ձգվել է մի քանի կիլոմետր, իսկ կամրջի վրա առաջացած խոնավության և ձմեռային ցածր ջերմաստիճանի պատճառով ճանապարհը սայթաքուն է դարձել:

Փրկարարական աշխատանքների պատճառով կամուրջը մի քանի ժամով փակվել է: