Լրահոս
Միջազգային
14:00
10.04.25
254

Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է մաքսատուրքային քաղաքականության հետևանքների մասին

Img default alt hy

Միացյալ Նահանգները, գործելով բոլորին հակառակ, կկորցնի ժողովրդի վստահությունը և անհաջողություն կունենա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին ապրիլի 10-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Բոլորին հակառակ գործելով՝ ԱՄՆ-ն կկորցնի ժողովրդի վստահությունը և կձախողվի», - ասել է Լին Ցզյանը՝ մեկնաբանելով մաքսատուրքերի սահմանումը։

Ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է չինական ապրանքների համար մաքսատուրքերը մինչև 125% բարձրացնելու որոշման մասին՝ 104%-ից։ Նա նշել է, որ դրանք «ուժի մեջ կմտնեն անմիջապես»։ Միևնույն ժամանակ Թրամփը նաև 90-օրյա դադար է տվել և ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատրաստ 75 երկրի ազատել սահմանված բարձր մաքսատուրքերից՝ փոխարենը սահմանելով 10% մաքսատուրքեր։

Ավելի վաղ, ի պատասխան Չինաստանի նկատմամբ սահմանված 104% մաքսատուրքերի, Պեկինն ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը 34%-ից բարձրացրել էր մինչև 84%։