Լրահոս
Միջազգային
15:45
27.05.23
162

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի նավերը մոտեցել են Թայվանին

Img default alt hy

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի երեք նավ, այդ թվում «Շանդուն» ավիակիրը, մայիսի 27-ին մոտեցել են Թայվանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոտսի»-ին, այս մասին հայտնել է կղզու պաշտպանության նախարարությունը։

«Թայվանի զինված ուժերը կեսօրին նկատել են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի երեք նավ, ներառյալ «Շանդուն» ավիակիրը, որոնք Թայվանի նեղուցով դեպի հյուսիս են շարժվում», - ասվում է նախարարության «Թվիթեր»-ի պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ:

Շեշտվում է, որ Թայվանի զինված ուժերը վերահսկում են նավերի տեղաշարժը և կարձագանքեն համապատասխան ձևով: