Լրահոս
Աշխարհ
17:07
29.12.22
78

Չինաստանի ՊՆ-ն գնահատել է Մոսկվայի և Պեկինի միջև անցկացված ռազմածովային զորավարժությունները

Img default alt hy

«Ծովային փոխգործակցություն – 2022» ռազմածովային զորավարժությունները ցույց տվեցին Ռուսաստանի և Չինաստանի վճռականությունը՝ պահպանելու խաղաղությունն ու կայունությունը համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում, հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Քեֆեյը ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Երկու երկրների ռազմածովային նավատորմերը ցուցադրեցին Չինաստանի և Ռուսաստանի վճռականությունն ու ունակությունը՝ ուժեղացնելու ծովում անվտանգության սպառնալիքներին համատեղ պատասխանը, ինչպես նաև պահպանելու խաղաղությունն ու կայունությունը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում», - նշել է Թան Քեֆեյը:

Նա նաև ընդգծել է, որ զորավարժություններն «է՛լ ավելի խորացրեցին Չինաստանի և Ռուսաստանի միջև համակողմանի ռազմավարական համագործակցությունը նոր դարաշրջանում»։

Չինաստանի ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Պեկինը և Մոսկվան 2022 թ.-ի ընթացքում իրականացրել են անվտանգության ոլորտում գլոբալ նախաձեռնություններ, խորացրել են ռուսական և չինական զինված ուժերի միջև պրակտիկ փոխանակումները և համագործակցությունը և բարձր մակարդակով պահպանել են երկու երկրների բանակների միջև ռազմավարական համակարգումը:

«Ծովային փոխագործակցություն - 2022» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 21-ից 27-ը Արևելաչինական ծովում: