Լրահոս
Հասարակական
20:21
04.02.22
156

Չինաստանի ու Ռուսաստանի պայմանական միավորումը ավարտվելու է հայաության ցեղասպանությամբ․ իրավաբան

Img default alt hy

Ռուսաստանը և Չինաստանը փաստացի գնում են նրան, ինչ ժամանակին տեղի չունեցավ թե' Ստալինի, թե' Բրեժնևի օրոք, գրում է իրավաբան Վահե Գրիգորյանը։

«Չինաստանի ու Ռուսաստանի պայմանական միավորումը դեռևս քաղաքական իմաստով հանգեցնելու է աշխարհում նոր ու ամբողջական բևեռի ձևավորման, որի ոտքի տակ ճզմելու է իրենց դեմ ցանկացած պետություն ու Ազգ:

Ցավոք սրտի ներկայիս կառավարությունը իր գործունեությամբ, ոճով, էությամբ և գաղափարախոսությամբ հակառակ ճամբարից է:

Սրանով պայմանավորված ցանկացած տարբերակ, որի դեպքում իշխող ուժը մնում է, Հայության համար լավագույն դեպքում ավարտվելու է փափուկ ուժի միջոցով ասիմիլյացիայով, վատագույն դեպքում`ցեղասպանությամբ:

Դե, մոտավորապես այսպես էլ լինում է, երբ ուրանում ես Քո իսկ հողն թուրքից ազատագրողին ու նրան համեմատում թուրքի հետ»: