Լրահոս
Միջազգային
17:25
30.03.23
91

Չինաստանի ու Ռուսաստանի բանակները կհամագործակցեն՝ հանուն խաղաղության

Չինաստանը հայտարարել է ռուսական բանակի հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Այդ երկրի պաշտպանության նախարարության խոսնակի խոսքով՝ երկու երկրների բանակները համատեղ ջանքեր են գործադրել Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների կողմից ձեռք բերված կոնսենսուսի լիարժեք իրականացման, ռազմավարական համակարգման և հաղորդակցության հետագա ամրապնդման համար։ Դա համագործակցություն է՝ հանուն խաղաղության, ընդգծել է Թան Քեֆեյը։