Լրահոս
Միջազգային
20:40
07.05.25
265

Չինաստանի նախագահը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին

Img default alt hy

Մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին ներկա գտնվելու նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Չինաստանի առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։

Ակնկալվում է, որ մինչև մայիսի 10-ը նախատեսված պետական ​​այցի շրջանակում ՉԺՀ ղեկավարը կբանակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։