Լրահոս
Քաղաքական
21:49
20.05.23
169

Չհանձնվողների գունդ է ձևավորվում. խեղճությունից դուրս բերող մեծ հանրահավաք՝ Կոռնիձորում

Հայաստանի ու Արցախի սահմանի երկու կողմերում այսօր հանրահավաք է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն հայկական երկրորդ հանրապետության և ընդդեմ Ադրբեջանի: Սյունիքի Կոռնիձոր գյուղից դեպի Հակարիի կամուրջ տանող ճանապարհին հավաքված մի քանի հազար քաղաքացի համատեղ հայտարարություն է ընդունել այն մասին, որ հայությունն ունի բավարար ներուժ բեկելու իրավիճակը և կանխելու խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլիացիոն պայմանագրի ընդունումը: