Լրահոս
Հասարակական
22:00
06.11.22
507

Chevrolet-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինս մահացել է

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Chevrolet մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն:

Վարորդը զանգահարել է նաև Ոստիկանություն և կատարվածի մասին տեղեկություն հայտնել։ 

Վրաերթի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։