Լրահոս
Հասարակական
19:48
04.11.25
235

Ճերմակ դագաղում, սպիտակ վիրակապը՝ գլխին. Տիգրանի հորն ու մորը կարող են զրկել ծնողական իրավունքից

Սկանդալային վարկածը, թե հնարավոր է՝ փոքրիկ Տիգրանը ոչ թե անհետանալու օրն է մահացել, այլ հայտնաբերվելուց 2-3 օր առաջ, այսօր հրաժարվել է մեկնաբանել քննչական կոմիտեի խոսնակը: Նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պատասխանը դեռ չկա: Ծափաթաղում պատմում են, որ վնասված է եղել փոքրիկի գլուխը: Խեղդամահ անելուց առաջ նա հարված է ստացել գլխին: