Լրահոս
Հայաստան
18:02
25.04.22
186

Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը կանխելու համար. Սյունիքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Սյունիքի մարզ, ք. Կապան) և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:

Արտադրական տարածքի պատերը, առաստաղը սևացած են եղել, չեն եղել օժանդակ և կենցաղային տարածքներ, խաչվել են հումքի, պատրաստի արտադրանքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիները, ինչը նպաստում է խաչաձև աղտոտմանը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար, իսկ սննդի շղթայում ներգրավված անձը չի անցել նախնական և պարբերական բժշկական զննություններ, չի ունեցել սանիտարական գրքույկ:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ: