Լրահոս
Աշխարհ
14:31
15.02.21
63

«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը կկրճատվի․ այն տրամադրվում է Իրանի դեմ». Սուրեն Սարգսյան

Img default alt hy

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ փետրվարի 13-ին դիմել են Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ իրենց մտահոգությունները հայտնելով Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը։

Կոնգրեսականները նամակում նշել են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը չի լուծում Արցախի վիճելի տարածքների հարցը՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները կվերանայի իր քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։

168.am-ը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվել է, թե հայկական կողմն ի՞նչ կարող  է սպասել այս ամենից։

«Ջո Բայդենն ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականության մեջ ակտիվություն և նախաձեռնողականություն է մտցնում, դա նշանակում է, որ պետք է պառլամենտն ավելի ակտիվ  աշխատի բոլոր ուղղություններով, այդ թվում՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Այնպես որ՝ այս ուղղությամբ կարելի է որոշակի ակտիվություն ակնկալել, կարծում եմ՝ առաջիկա ամիսների ընթացքում»,- նշել է Սուրեն Սարգսյանը։

Նա նաև ընդգծել է, որ հայկական կողմն այդ ուղղությամբ ԱՄՆ իշխանությունների հետ բացարձակապես չի աշխատում.