Լրահոս
Հասարակական
17:13
25.04.22
349

Չավուշօղլուն իր ժեստով պարզ ասում է՝ հայեր, ձեզ շարունակելու ենք մորթել․ Շարմազանով

Img default alt hy

Ավելի լավ է մարդ չապրի, քան թուրքի շպրտած «կզած խաղաղության» մեջ «ապրի», գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Չավուշօղլուն իր ժեստով պարզ ասում է՝ հայեր, ձեզ շարունակելու ենք մորթել, եթե մեզ չենթարկվեցիք, իսկ կապիտուլյանտները թուրքերից «դրական ազդակ» են տեսնում ու «խաղաղություն-խաղաղություն» են գոռում։

Արա, որտե՞ղ եք տեսել խաղաղություն դահիճի ու զոհի միջև։

Նույնիսկ թշնամին իր հակառակորդի մեջ արիությունն ու հայրենապաշտությունն է հարգում ու ոչ՝  կույր աթոռապաշտությունը։

Խաղաղություն կնքում են արժանապատիվների հետ, այլ ոչ պաշտոնի համար սեփական ազգային շահն ուրացողի հետ։

Դուք գիտեք միայն ատել սեփական ազգի հերոսական էջերն ու սպասարկել թուրք-ադրբեջանական օրակարգը։

Մարդ մի անգամ է ապրում…

Պետք է ձգտել ապրել մարդու, այլ ոչ … նման։

Բելն ո՞վ է, որ Հայկին հաղթի…»։