Լրահոս
Տարածաշրջան
09:56
24.04.22
1 393

Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ցույց անող հայերին

Img default alt hy

Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տալիս և այդպես «ողջունում» Ուրուգվայում Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ցույց անող հայերին, գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«107 տարի է անցել, բայց Թուրքիայի պետական քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Նույն երիտթուրքական մտածելակերպը, մեթոդներն են փոխվել: Կարող ենք հիշել և պահանջել, բայց դրանից անդին՝ պետք է այս պարզ իրողությունը մեզ համար արձանագրենք հավերժ ու ըստ այդմ պատրաստվենք: Մնացածը կեղծ պատրանքներ ենզ»: