Լրահոս
Հասարակական
14:00
25.01.26
460

Չարին չարով չենք պատասխանելու․ Ռուբեն վարդապետ

Img default alt hy

Չարին չարով չենք պատասխանելու։ Մասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետի քարոզը Դալար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Նա նշեց` Մասյացոտն թեմի «նավակն» ալեկոծության մեջ է, և իրենք փորձում են Տիրոջով չվախենալ։

«Միևնույն ժամանակ հակընդդեմ քամի է, հողմ է, որը գործում է մեր դեմ՝ հալածանքներով, սպառնալիքներով և այլ դրսևորումներով. չարն իր երախը բացել է մեզ վրա։ Բայց ինչպես առաքելական թուղթն է մեզ հորդորում, մենք չենք գնում կռիվ անելու, մենք ուզում ենք ապրել հավատով, սիրով և մեր արարման առաքելությամբ։

Աստծո խոսքը քարոզելու, ճշմարտություն տարածելու, եղբայրություն ստեղծելու, պառակտումը վերացնելու, հարգանքի, և Սուրբ հաղորդությունը մեր կյանքում իրական դարձնելու ճանապարհով ենք գնում»,-ասաց նա։

Ռուբեն վարդապետը հավելեց, որ իրենք հաշտության օրակարգ ունեն նաև դարձի եկողների համար, եկեղեցու ներսում չպետք է պառակտում լինի։