Լրահոս
Աշխարհ
16:15
29.05.22
250

Ճապոնիայի մայրաքաղաքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

Կիրակի օրը 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյին հարող Իբարակի պրեֆեկտուրայում, օջախը՝ 50 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, սակայն երկրաշարժից մի քանի րոպե անց նախազգուշացումը հանվել է։