Լրահոս
Միջազգային
14:09
18.10.22
87

Ճապոնիան սառեցրել է ԿԺԴՀ-ի հինգ կազմակերպությունների ակտիվները

Img default alt hy

Ճապոնիան Հյուսիսային Կորեայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ Է սահմանում շարունակվող հրթիռային փորձարկումների կապակցությամբ: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել Է, որ, մասնավորապես, Ճապոնիան որոշում Է ընդունել հինգ կազմակերպությունների ակտիվները սառեցնելու մասին, որոնք մասնակցում են միջուկային զենքի և հրթիռների մշակման Փհենյանի ծրագրերին:

Նրա խոսքով՝ Փհենյանի սադրանքները «լուրջ և անխուսափելի սպառնալիք» են ներկայացնում Ճապոնիայի անվտանգության համար: «Ճապոնիան կոչ Է անում Հյուսիսային Կորեային՝ կոնկրետ գործողություններ ձեռնարկել զանազան խնդիրներ լուծելու համար», ներառյալ իր միջուկային ու հրթիռային ծրագրերը, ինչպես նաև Փհենյանի կողմից անցյալում Ճապոնիայի քաղաքացիների առևանգումները, հայտարարել Է Մացունոն:

Նա նշել Է, որ 1970-ական և 1980-ական թվականներին Ճապոնիայի քաղաքացիների առևանգումներն իբր հյուսիսկորեական գործակալների գլխավոր խնդիրներից մեկն են, որոնք ծառացած են վարչապետ Ֆումիո Կիսիդայի վարչակազմի առջև:

Փհենյանը սեպտեմբերի վերջից բալիստիկ հրթիռների կանոնավոր արձակումներ Է անցկացնում ի պատասխան Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զորավարժությունների: Հարավային Կորեան, Ճապոնիան և Արևմուտքի երկրները քննադատում են նման գործողությունները, հայտարարելով, որ դրանք խախտում են ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: