Լրահոս
Հասարակական
20:50
14.10.22
166

Ճակատ-ճակատի բախվել են Արդարադատության նախարարության «ՊԱԶ» ավտոբուսն ու «ՎԱԶ 2121»-ը,, կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան և ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի միջին ծանրության ախտանիշով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՊԱԶ մակնիշի ավտոբուսը հաշվառված է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական վերականգնողական կենտրոն»-ին պատկանող» ՊՈԱԿ-ներից մեկի հաշվեկշռում։