Լրահոս
Քաղաքական
12:15
20.05.23
318

Ճաղերի հետևում պետք է հայտնվի իշխող խմբակի պարագլուխը, այլ ոչ թե հերոսի մայրը․ Աբրահամյան

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Այսօր ևս, ես ու իմ ընկերները, 14.30-ին լինելու ենք դատարանի առաջ ու սատարելու մեր նահատակված հերոսների ծնողների արդար պահանջին:

Ճաղերի հետևում պետք է հայտնվի իշխող քաղաքական խմբակի պարագլուխն ու նրան հանցակից դեմքերը, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանության համար նահատակված և իշխանության անբարոյականության թակարդում հայտնված հերոսի մայրը»։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մայիսի 19-ին ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի, նաև քննչական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15։00-ին։ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել։