Լրահոս
Քաղաքական
10:00
24.04.25
191

Սին պատրանքներով խաղաղ ապագա չի լինում․ Գևորգ Դանիելյան

Img default alt hy

«Հայոց ցեղասպանության անվերապահ հիշատակումը ոչ թե թուրքերի հետ թշնամության քարոզ է, ինչպես չարաչար հրամցվում է, այլ քաղաքակիրթ, արժանապատիվ և կայուն հարաբերություններ հաստատելու գրավական: Այս մասին իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

Ըստ նրա, միայն իրավիճակային շահերով և իմիտացիայով գայթակղվելն է ակամա հանգեցնում պարզ ու հանրահայտ իրողությունների աղավաղմանը։

«Իսկ սա առավել վտանգավոր է, քանզի սին պատրանքներով խաղաղ ապագա չի լինում, լինում է կիսատ թողած գործն ավարտին հասցնելու իդեալական հնարավորություն` արդեն նաև առանց զենքի ...»,- գրել է Գ.Դանիելյանը։