Լրահոս
Հասարակական
11:52
29.03.23
264

Ծեծկռտուք` երևանյան ակումբում, վիրավորների մեջ է Երևանի կայազորի քրեականի պետը

Img default alt hy

Այսօր՝ մարտի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունենում։

Պարզվել է, որ նշված ակումբի ներսում հաճախորդների և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ 

Ծեծվողների մեջ են եղել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում` Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։