Լրահոս
Աշխարհ
15:22
03.02.23
103

Ծեծել են իրար ու դավաճանության համար միմյանց մեղադրել Սերբիայի խորհրդարանում. Եվրամիության առաջարկը

Ծեծկռտուք է եղել Սերբիայի խորհրդարանում հինգշաբթի Բելգրադի ու Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Եվրամիության առաջարկած ծրագրի քննարկման ժամանակ: Իրավիճակը սրվել է, երբ «Ժողովրդական երկիր» կուսակցության անդամները պաստառներ են պարզել, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին մեղադրել դավաճանության համար։ Վուչիչն էլ իր հերթին ընդդիմադիր կուսակցություններին մեղադրել է Կոսովոն ծախելու, Սերբիան թալանելու համար։