Լրահոս
Հասարակական
18:40
13.04.25
278

Ծառերը կտրում են, որ անտառ հիմնեն. Նոր Նորքի բնակիչների զարմանքն ու զայրույթը

 

Նոր Նորքի հինգերորդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակա այգին մերկացել է: Քաղաքապետարանը որոշել է հին՝ փարթամ ծառերը կտրել, նոր տնկիներ հողում դնել: Ըստ բնակիչների՝ կտրվել է շուրջ 100 ծառ: