Լրահոս
Իրավական
12:48
04.02.23
109

Ծառայությունից ազատվել է ցանկացել կապիտան Հակոբյանը զինվորական կացարանի հրդեհից 3 շաբաթ առաջ

Նոր մանրամասներ են հայտնի Ազատ գյուղի զինվորական կացարանում այրվածքներ ստացած կապիտան Եղիշե Հակոբյանի մասին:

«Հայլուրին» նրա փաստաբանը հայտնել է, որ սպան հրդեհից երեք շաբաթ առաջ ծառայությունից ազատման զեկուցագիր է գրել: Սակայն, ըստ օրենքի, պայմանագրի վաղաժամ դադարեցման համար նա պետք է տուգանք վճարեր պետությանը՝ ամեն տարվա համար մեկ միլիոն դրամ: 

Կապիտանի պայմանագրի ժամկետի ավարտին դեռ ութ տարի եղել է: Այսինքն, պետք է վճարեր ութ միլիոն դրամ: Ըստ փաստաբանի՝ կապիտան Հակոբյանը փոխել է զեկուցագիրը և նորն է գրել՝ իրեն այլ զորամաս տեղափոխելու համար: Թե ինչ ընթացք է ունեցել այդ զեկուցագիրը, կապիտանը տեղյակ չէ: