Լրահոս
01:14
29.04.22
1 070

Ծառայակցի կողմից արձակված կրակոցից 20-ամյա զինվոր է մահացել. ՊՆ

Img default alt hy

Ապրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.` 2002թ.), հայտնում են ՊՆ-ից։

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: