Լրահոս
Միջազգային
22:30
12.04.25
326

Ծանր զրույց Պուտինի հետ կամ ինտրիգներ՝ Սպիտակ տանը. Ուկրաինայի տարածքները՝ ԱՄՆ-ՌԴ սեղանին

Միջազգային օրակարգի թոփ թեման ռուս-ամերիկյան բանակցությունների նոր ռաունդն է: Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ուիթքոֆը փակ դռների հետևում 4,5 ժամ, եթե Միացյալ Նահանգների հատուկ բանագնացը, ըստ ռուսական լրատվամիջոցների, եզրակացրել է, որ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժիեն Ռուսաստանի մաս ճանաչելուն այլընտրանք չկա ու Սանկտ Պետերբուրգից հեռացել է Թրամփին այդ հարցում համոզելու վճռականությամբ: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը: Համենայն դեպս, Անթալիայում Ռուսաստանի արտգործնախարարը չի խորշել հստակ ցույց տալ, որ հենց այդպես էլ կա: Լավրովի խոսքով՝ Ուիթքոֆը խոստովանել է` Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է լուծել տարածքային հարցը։