Լրահոս
Արցախ
20:08
28.12.22
102

«Ծանր վիճակում ենք». բլոկադայի 17-րդ օրը Արցախում «խանութները սաղ դատարկ են»

Արցախի կառավարությունում այսօր Ազգային ժողովի խմբակցությունների պահանջով հանդիպում է տեղի ունեցել ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ: Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Հայլուր»-ին հայտնել է, որ ռուսական կողմը անում է ամեն ինչ, որպեսզի իրավիճակը Լաչինի միջանցքում օր առաջ հանգուցալուծվի:

Դեռևս պաշտոնապես չի հաստատվում տեղեկությունը, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը Արցախի կառավարություն է գնացել բանակցությունների համար: Այդպիսի լուրեր էին հասել Վերածննդի հրապարակում ենթադրյալ բանակցությունների արդյունքներին սպասող արցախցիներին: