Լրահոս
Արցախ
23:20
14.10.22
161

Ցանկացած փորձ Արցախը Ադրբեջանի կազմ «խցկելու», բերելու է երկու տարբերակի. Դավիթ Բաբայան

Img default alt hy

«Ցանկացած փորձ Արցախը Ադրբեջանի կազմ «խցկելու», բերելու է երկու տարբերակի` պատերազմի, արյունահեղության, ցեղասպանության կամ բերելու է Արցախի հայաթափման»,- նման բովանդակությամբ հրապարակում է արվել Արցախի Հանրապետության ԱԳ նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջում:

Միտքը արտահայտել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ով այսօր մանրամասներ էր ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից: