Լրահոս
Հասարակական
14:53
06.02.22
1 464

Ծաղկաձորում մահացած 12-ամյա երեխան Գերմանիայի քաղաքացի էր

Img default alt hy

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ  Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: 

Ժամը 15:40-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին  ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղի, որտեղ անչափահաս երեխան սահելիս վայր է ընկել և գիտակցության չգալով՝ մահացել է: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30–ի սահմաններում, Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի  12-ամյա Սմբատ Ֆ.-ն, ով հանգստանում էր Ծաղկաձոր քաղաքի «Արարատ» հյուրանոցային համալիրում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 1-ին կայանի դահուկուղով  դահուկներով սահելու ընթացքում կորցրել է կառավարումը, ապա դուրս եկել դահուկուղուց և  հարվածել ցանկապատի սյանը: