Լրահոս
Հայաստան
16:17
07.02.22
159

Ծաղկաձորում 11-ամյա պատանի է մահացել. հանգամանքները պարզվում են

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. փետրվարի 5-ին` ժամը 15:30-ի սահմաններում,  Ծաղկաձոր քաղաքում դահուկներով սահելիս 11-ամյա պատանին կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց, բախվել արգելապատնեշի սյանը և գիտակցության չգալով՝ մահացել:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: