Լրահոս
Կրթություն և գիտություն
11:48
03.11.22
214

Բրյուսով ընդունվողների թիվը հինգ տարվա կտրվածքով շուրջ երեք անգամ աճել է

Img default alt hy

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանն ամփոփել է առկա և հեռակա ուսուցմամբ ընդունելության արդյունքները։

2022-23 ուսումնական տարում համալսարան է ընդունվել 1370 ուսանող՝ առկա և հեռակա ուսուցմամբ։ Վերջին հինգ տարում ընդունելության ցուցանիշն աճել է շուրջ երեք անգամ (2018-19 ուս. տարում սովորել է 483 ուսանող)։

Հոկտեմբերի 31-ի դրությամբ բուհում սովորում է 4550 ուսանող (հրամանագրված և կցագրված), ինչը ևս աննախադեպ աճի ցուցանիշ է՝ համեմատած 2018-19 ուսումնական տարվա, երբ ուսանողների  թիվը 2812 էր։