Լրահոս
Քաղաքական
14:41
29.04.22
171

Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն չկա․ Վահան Հունանյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Img default alt hy

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին Ալիևի հայտարարությանը:

«Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն առկա չէ»,- «Արմենպրես»-ին հայտնել է Վահան Հունանյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ նախապատրաստվում է մայիսի սկզբին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը, հավելելով, որ ԵՄ-ն ազնիվ միջնորդ է։