Լրահոս
Միջազգային
15:00
10.05.25
270

Բրազիլիան կշարունակի երկխոսությունը նրանց հետ, ովքեր իսկապես նվիրված են Ուկրաինայում խաղաղության հասնելուն. Լուլա դա Սիլվա

Img default alt hy

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունները: Ավելի ուշ Բրազիլիայի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել Ֆրանսիայի իշխանությունների հետ:

«Խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև՝ ​​Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում Բրազիլիային հետաքրքրող միակ բանն աշխարհում նորմալ հարաբերություններին հնարավորինս շուտ վերադարձն է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշել է Լուլա դա Սիլվան։ 

Նրա խոսքով՝ Բրազիլիան կշարունակի երկխոսությունը նրանց հետ, ովքեր իսկապես նվիրված են Ուկրաինայում խաղաղության հասնելուն։