Լրահոս
Հասարակական
16:20
10.04.25
285

Բոյկոտ և լարվածություն՝ Երևան-Աշտարակ ճանապարհին. քասախցիները կանչում են Փաշինյանին

Վաղ առավոտից Քասախ գյուղի բնակիչները փակել են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել համայնքի տրանսպորտի խնդիրը։ 

Նրանք հայտարարել են, որ երկու տարի գործել է 59 համարի ավտոբուսը, սակայն այժմ որոշվել է դադարեցնել դրա աշխատանքը։ Փոխարենը, համայնքի բնակիչների խոսքով, փոխադրումները կրկին իրականացվելու են միկրոավտոբուսներով և ավելի թանկ ուղեվարձով։