Լրահոս
Քաղաքական
10:25
28.05.22
241

Բոլոր նման դեպքերում իշխանությունը խուսափում է խորհրդարանի անունից հստակ խոսք ասել. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Հայտնի դարձավ, որ իշխանությունները հրաժարվել են ևս մեկ փորձության մասնակիցը լինելուց. այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ընդդիմությունը ինչպես արդեն հայտարարվել է, նախաձեռնել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ հայտարարության հատուկ տեքստով պետք է քննարկվեր և ընդունվեր մի փաստաթուղթ, որը բացառում է Արցախի Ադրբեջանի կազմում լինելու վերաբերյալ բանակցային որևէ գործընթաց կամ փաստաթղթի ստորագրում:

Այդպիսի օրենք դեռ 1992 թվականին ընդունվել էր Հայաստանի գերագույն խորհրդի կողմից: Այն ժամանակ Դաշնակցությունը, որը ընդդիմություն էր, առաջարկել էր նման նախագիծ: Նույնիսկ այդ ժամանակ իշխանությունը կողմ էր քվեարկել այդ փաստաթղթին:

Իսկ այս նախագիծը, որը հունիսի 3-ին պետք է քննարկվեր Ազգային ժողովում, իշխանությունը հայտարարել է, որ չի մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասել է Մանուկյանը:

Պատգամավորի կարծիքով՝ բոլոր նման դեպքերում իշխանությունը խուսափում է խորհրդարանի անունից հստակ խոսք ասել: