Լրահոս
Միջազգային
20:30
19.08.22
70

Bloomberg-ը հայտնել Է ՆԱՏՕ-ի ամենաթույլ տեղը

Img default alt hy

ՆԱՏՕ-ն ձգտում Է ամրապնդել սահմաններն իր համար ամենախոցելի տեղում՝ Ռումինիայի սևծովյան ափին: Այս մասին գրում Է Bloomberg-ը: Ինչպես ճշտվում Է նյութի մեջ, այսօր դաշինքի շուրջ 200 զինծառայողներ Ֆրանսիայից, Բելգիայից և Նիդեռլանդներից ակտիվ ինժեներական աշխատանք են տանում Տրանսիլվանիայում:

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն սկսվելուց հետո ՆԱՏՕ-ի երկրները հաստատապես որոշել են թույլ չտալ, որպեսզի Եվրոպայի ամենաաղքատ տարածաշրջաններից մեկն այդչափ անպաշտպան լինի: Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի համար Սև ծովը «դարպաս Է Միջերկրական ծովում, ինչպես նաև ճանապարհ՝ դեպի «ազդեցության պրոյեկտում» մերձավորարևելյան և աֆրիկյան երկրներ»:

Ինչպես հայտարարել Է վերլուծաբան Մեթյու Օրը, Մոսկվան առաջնահերթությունը տալիս Է Հարավարևելյան Եվրոպային: «Դա ցույց Է տալիս, թե որքան են ռուսներն անհանգստացած այս տարածաշրջանով, թե որքան են նրանք ցանկանում այնտեղ ուժեղ ռազմական ներկայություն ունենալ. և դրան ՆԱՏՕ-ն պետք Է պատասխանի»,-պնդում Է նա: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները պայմանավորվել են Բուլղարիայի, Հունգարիայի, Սլովակիայի և Ռումինիայի համար չորս նոր մարտական խմբեր ստեղծելու շուրջ: Ինչ վերաբերում Է վերջինին, ապա այս երկրում ենթակառուցվածքի օբյեկտների շինարարության վրա ծախսերը կկազմեն ոչ պակաս, քան 12,2 միլիարդ դոլար: Դրա հետ մեկտեղ ամենաթանկը կնստի Patriot զենիթահրթիռային համալիրի մարտկոցը, ամփոփվում Է նյութի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: