Լրահոս
Քաղաքական
17:37
30.05.22
192

Բիրտ ուժի գերկիրառումը և անբարո վարքագիծն առաջացնելու է հակառեակցիա․ Սոս Հակոբյան

Img default alt hy

Ոստկականության գործողությունները այսօր ավելի շատ խուլիգանության էին նման, քան կարգ պահպանելու, գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

«Ընդդիմադիր քաղաքացիների բոլոր փորձերը Ոստիկանությունը իշխանության հետ չնույնացնելու ոստիկանները հաջողությամբ տապալում են:

Չմտածե՛ք երբեք, որ անվերջ կարող եք բիրտ ուժի առավելություն ունենալ: Բիրտ ուժի գերկիրառումը և անբարո վարքագիծը ուշ, թե շուտ առաջացնելու է հակառեակցիա, դա՝ բնություն է:

Մի վերցրեք ձեզ վրա ո՛չ երկիրը քանդելու, ո՛չ էլ նոր հանցագործություններ անելու պատախանատվությունը:

Ժողովուրդը ապօրինությունները երբեք չի մոռանում և ուշ թե շուտ պատասխանում է դրանց»: