Լրահոս
Հասարակական
20:50
16.01.23
71

Բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը

Img default alt hy

Հունվարի 16-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան – Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան 20-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․) չի կարողանում շարունակել ընթացքը։

Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել ավտոմեքենան։