Լրահոս
Արցախ
21:00
18.05.25
453

Բերձորի սբ․ Համբարձման եկեղեցին է, որն ադրբեջանցիք հիմնահատակ ոչնչացրել են. Ալվինա Աղաբաբյան

Img default alt hy

Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Բերձորի ազատագրման 33-ամյակն է։

Էն Բերձորի, որ դեռ օկուպացված է թշնամու կողմից։

Մեծ հաշվով ինչու՞ եղավ էն ամենը, ինչ եղավ։

Որովհետև 1992-1994 թթ. Արցախի ազատագրմամբ փաստացի սկսված հայոց հողահավաքը ազգային գաղափար-նպատակի չվերածեցինք․․․

Նոր “մայիսի 18” մենք իհարկե կարող ենք ունենալ, միայն թե դրա ազգային գաղափարն է պետք, ազգային նպատակադրումը` այն Բ կետը, որը սահմանելուց հետո մեր ներկայիս Ա կետից դեպի Բ կետը տանող ճանապարհը վստահաբար գտնվելու է։

Բերձորի սբ․ Համբարձման եկեղեցին է, որն ադրբեջանցիք հիմնահատակ ոչնչացրել են»։