Լրահոս
Իրավական
17:21
28.04.25
364

Բերդավանի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել

Img default alt hy

Ականի պայթյունից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին News.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Զորականի բնակիչ Հայկազ Մելքումյանն ապրիլի 24-ին Բերդավանի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է: Տեղեկությունը հաստատել էր  համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը: Նա պատմել էր, որ Հայկազ Մելքումյանն այդ օրը գնացել էր ծնեբեկ, բոխի հավաքելու: Երբ ուշացել է, համագյուղացիները գնացել են հետեւից եւ տեսել, որ վիրավորում է ստացել:

«Հայկազն իրեն չի կորցրել, պատռելով մայկան՝ կապել է վիրավոր ոտքը, որպեսզի չարյունաքամվի։ Հայկազն ազատամարտիկ է, պատերազմների մասնակից: Մենք նրան տեղափոխել ենք Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Երեւան: Հայկազի աջ ոտքը ծնկից ներքև անդամանահատվել է»,- ասել է նա։