Լրահոս
Արցախ
15:38
19.03.21
84

Բելառուսը և ՌԴ-ն համատեղ զորավարժությունների ընթացքում հաշվի են առել Արցախյան վերջին պատերազմի փորձը

Img default alt hy

Բելառուսի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր և երկրի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գուրցևիչը բարձր է գնահատել մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև անկացված զորավարժությունների ընթացքում մասնակիցների՝ մարտական գործողությունների ծրագրման և բոլոր առաջադրանքների բարձրորակ կատարումը:

Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է «Բելտա»-ն՝ Բելառուսի պաշտպանության նախարարությանը հղումով:

Նշվում է՝ զորավարժությունների ծրագրման ընթացքում հաշվի է առնվել Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների փորձը:

Համատեղ ուսուցումը հնարավորություն է տվել բարելավել ռազմական հրամանատարության և վերահսկողության մարմինների, կազմավորումների և զորամասերի գործողությունների համակարգումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատրաստվածության մակարդակը: