Լրահոս
Միջազգային
12:48
17.11.22
121

Բայդենը շնորհավորել է հանրապետականներին

Img default alt hy

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հանրապետական կուսակցությանը, որը միջանկյալ ընտրությունների արդյունքում ստացել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի նկատմամբ հսկողությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ես շնորհավորում եմ առաջնորդ Մաքքարթիին (Քևին Մաքքարթի, հանրապետականների առաջնորդը Կոնգրեսի Ստորին պալատում) այն բանի կապակցությամբ, որ հանրապետականները մեծամասնություն են ստացել Ներկայացուցիչների պալատում,  ես պատրաստ եմ հանրապետականների հետ աշխատելու՝ աշխատող ընտանիքների համար արդյունքների հասնելու նպատակով»,-ասվում Է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակում Է Սպիտակ տունը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ ամերիկացիները ցանկանում են, որպեսզի իշխանությունները կենտրոնանան այն խնդիրների վրա, որոնք կարևոր են իրենց համար: «Եվ ես աշխատելու եմ բոլորի հետ՝ հանրապետականների կամ դեմոկրատների. ով ցանկանում Է աշխատել ինձ հետ արդյունքների հասնելու համար»,-նշել Է նա: CNN և NBC հեռուստաալիքների կանխատեսումներով՝ հանրապետականները հաղթանակ են տարել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում:

Նրանք ստանում են 218 տեղ՝ անհրաժեշտ նվազագույնը մեծամասնությունն ապահովելու համար: Դեմոկրատներն ունեն 208 տեղ: Ընդամենը պալատում 435 տեղ Է, հետևաբար, առայժմ չեն որոշվել ինը տեղերի հաղթողները Կոնգրեսի ստորին պալատում: