Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:04
24.04.22
220

Բայդենը նորից է ասել «ցեղասպանություն» բառը. աշխարհը ճանաչում է հայերի ցավը

Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը: Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:

Ինչպես անցյալ տարի, այս տարի էլ Բայդենը կրկնել է՝ 20-րդ դարում հայության նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր: