Լրահոս
Միջազգային
10:45
14.11.22
106

Բայդենը ցանկանում Է վերսկսել երկխոսությունը Սի Ծինպինի հետ. AFP

Img default alt hy

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ցանկանում Է վերսկսել երկխոսությունը և «զսպման ու հակակշիռների համակարգ» սահմանել նոյեմբերի 14-ին իր չինացի պաշտոնակից Սի Ծինպինի հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:

Նրա տեղեկատվությամբ՝ Բայդենը լի Է վճռականությամբ ամրապնդելու կապերը՝ սահմանելով երաշխիքներ, որոնք կօգնեն հետևելու, որպեսզի «մրցակցությունը չվերածվի հակամարտության» երկու տերությունների միջև: ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի ղեկավարների հանդիպումը պլանավորված Է Երևանի ժամանակով 13:30-ին: Գրաֆկում հաջորդ միջոցառումը նշանակված Է Երևանի ժամանակով 17:30-ին. Բայդենը հանդես կգա մեկնաբանություններով և կպատասխանի լրագրողների հարցերին»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը: