Լրահոս
Հասարակական
19:45
15.10.22
112

Բախվել են Toyota Corolla-ն ու Mercedes-ը․ վարորդներից մեկի եղբայրը Սևանի ոստիկանապետն է

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 50 կմ հատվածում Սևանի գաղութի հարևանությամբ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Դավիթ Ջանիկյանի վարած Toyota Corolla մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Աբաջյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Դ․ Ջանիկյանը ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի եղբայրն է։