Լրահոս
Հասարակական
13:18
04.02.22
566

Բախվել են ՊՆ շտապօգնության Գազելն ու Նիվան․ կան վիրավորներ. «shamshyan.com»

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։

Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ Բալահովիտ գյուղի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 221717 մակնիշի ավտոմեքենաները։

Փրկարարները Նիվայից դուրս են բերել վիրավորին, ով տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ։ Մեկ հոգի էլ հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ ՊՆ բժշկական ավտոմեքենայով։