Լրահոս
Երևան
22:15
04.12.22
348

Բախվել են Piloyan համարանիշներով BMW-ն, Opel-ն ու Hayasa մոպեդը

Img default alt hy

Այսօր`դեկտեմբերի 4-ին, մոպեդի և ավտոմեքենաների բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում  Կասյան փողոցում՝  Բարեկամության էսկադայի վրա բախվել են BMW մակնիշի Piloyan համարանիշի, Opel և Hayasa մակնիշի մոպեդը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է Արմենիա ԲԿ։ 

Երթևեկությունը նշված վայրում ժամանականավորապես դադարեցվել է։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների վարորդների և մոպեդավարի ինքնությունը։ 

Ըստ նախնական տեղեկությունների մեղավորը եղել է մոպեդավարը, ով նախ բախվել է Opel-ին, ապա BMW-ին և կողաշրջվել։ 

BMW-ի և Opel-ի վարորդները տեղում  ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։