Լրահոս
Հասարակական
17:38
03.12.22
254

Բախվել են ոստիկանության ծառայողների Niva-ն ու VAZ 2115-ը

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 31-ամյա Արթուր Ա․-ի վարած VAZ 2121 մակնիշի և 41-ամյա Վռամ Գ.-ի վարած VAZ 2115 մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վռամ Գ․-ն և Արթուր Ա․-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Յուրիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Արթուր Ա․-ն աշխատում է ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ, Վռամ Գ․-ն աշխատում է ոստիկանության Թալինի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ավագ տեսուչ, վիրավոր Յուրիկ Հ․-ն էլ աշխատում է ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում որպես տեսուչ։